Logo

Esport3. «Բարսելոնան» պայմանագիր կնքեց 2 նոր ֆուտբոլիստի հետ

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 04.06.2021ՍՊՈՐՏ
koaman laporta - Esport3. «Բարսելոնան» պայմանագիր կնքեց 2 նոր ֆուտբոլիստի հետ

«Բարսելոնան» շատ մոտ է երկու նոր տրանսֆեր կատարելուն: Esport3-ը տեղեկացնում է, որ կատալոնական ակումբ են տեղափոխվելու «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը և «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը:

Նիդեռլանդների հավաքականի ֆուտբոլիստների հետ «բլաուգրանան» պայմանագիր է կնքել: Արդեն հայտնի է, որ Վեյնալդումի համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը:

Հոլանդացիները «Բարսելոնային» միանալու են ազատ գործակալների կարգավիճակով, քանի որ հունիսի վերջին սպառվում է նրանց ակումբների հետ պայմանագրերի ժամկետները:

Երկու տեղափոխություններն էլ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ցանկությամբ են կատարվել:

«Բարսելոնան» ավելի վաղ անվճար ձեռք էր բերել Սերխիո Ագուերոյին ու Էրիկ Գարսիային, ինչպես նաև՝ գնել Էմերսոն Ռոյալի ամբողջական տրանսֆերը:

«Բարսելոնայի» դեժավյուն. Լապորտան պետք է կրկնի իր իմաստուն որոշումը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա