Logo

Եթե «Վիլյառեալը» չհաղթի ՉԼ-ում, «Շախտյորը» խմբային փուլի ուղեգիր կնվաճի

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:04 / 03.05.2022ՍՊՈՐՏ
null

«Շախտյորը», ամենայն հավանականությամբ, կխաղա Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի խմբային փուլում:

Իրադարձությունների նման զարգացումը խթանել է ՈՒԵՖԱ-ի որոշումը, որի արդյունքում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր ստացավ Շոտլանդիայի չեմպիոնը (11-րդ տեղը եվրոպական առաջնությունների դասակարգման ցանկում):

Եթե ՉԼ-ի ընթացիկ խաղարկության հաղթող դառնա կա՛մ «Լիվերպուլը, կա՛մ «Մանչեսթեր Սիթին», կա՛մ «Ռեալը», որոնք արդեն ապահովել են տեղը ՉԼ-ի գալիք մրցաշրջանի խմբային փուլում, ապա կազատվի այն տեղը, որը պահում են մրցաշարի հաղթողի համար:

Նման սցենարի դեպքում այդ տեղը բաժին կհասնի այն երկրին, որը մյուսներից ավելի բարձր է դասակարգման ցանկում: Հենց Ուկրաինան էլ հաջորդում է Շոտլանդիային՝ զբաղեցնով 12-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ VBET Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանը վաղաժամ ավարտվել էր, և երկրի չեմպիոն էր հռչակվել «Շախտյորը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա