Logo

«Եթե «Մանչեսթեր Սիթին» գնի նրան, կհաղթի Պրեմիեր լիգան». «Սիթիի» նախկին ֆուտբոլիստ

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 26.01.2021ՍՊՈՐՏ
pepguardiola city32 - «Եթե «Մանչեսթեր Սիթին» գնի նրան, կհաղթի Պրեմիեր լիգան». «Սիթիի» նախկին ֆուտբոլիստ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:08

-

-

«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Միկահ Ռիչարդսը, որն այժմ BBC-ում աշխատում է որպես վերլուծաբան, խորհուրդ է տվել «քաղաքաբնակներին» գնել Դիեգո Կոստային, որն այս պահին ազատ գործակալ է՝ դեկտեմբերին «Ատլետիկոյի» հետ պայմանագիրը խզելուց հետո:

«Եթե «Սիթին» գնի Կոստային, կհաղթի Պրեմիեր լիգան: «Սիթին» արդեն լավ մարզավիճակ է հավաքել, բայց Կոստային գնելուց հետո վստահ կարող եմ ասել, որ նրանք կդառնան Անգլիայի չեմպիոն: Կոստան 32 տարեկան է, չեմ ասում, որ նա երկարաժամկետ լուծում է, սակայն ինչու՞ պայմանագիր չկնքել նրա հետ գոնե մինչև մրցաշրջանի ավարտը: Նա շատ փորձված հարձակվող է, որ լուրջ խնդիրներ է ստեղծում պաշտպանների համար», – նշել է Ռիչարդսը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա