Logo

Սկանդալի կենտրոնում. «Էյֆորիայի» դերասանուհի Սիդնի Սուինիին դատի են տվել

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:55 / 18.05.2022Կինո
Սիդնի Սուինի

Դերասանուհի Սիդնի Սուինիին դատի են տվել. Լողազգեստների ամերիկյան LA Collective ապրանքանիշը հայտնել է, որ դերասանուհին դադարեցրել է գովազդային պայմանագիրն առաջին նմուշները ստանալուց հետո։ Միևնույն ժամանակ, ապրանքանիշի ներկայացուցիչները պնդում են, որ Սիդնին «Էյֆորիա» հեռուստասերիալի մի քանի դրվագում հայտնվել է բրենդի լողազգեստով: 

Ապրանքանիշի սեփականատերերը զարմացել են, որ դերասանուհին կապ չի հաստատել իրենց հետ և չի բացատրել իր պահվածքը: Բրենդի ներկայացուցիչները Սիդնիից պահանջում են տուգանք վճարել այն չափով, որը նախատեսել էին վաստակել հավաքածուից, այսինքն՝ ավելի քան 3 միլիոն դոլար։ 

Սիդնին դեռ չի մեկնաբանել մեղադրանքները:

Աղբյուրը՝ TMZ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա