Logo

Եվրալիգա. «Էֆեսը» 3-րդ հաղթանակն է տոնել «Օլիմպիա Միլանի» նկատմամբ՝ դուրս գալով «Չորսի եզրափակիչ» (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:34 / 29.04.2022Բասկետբոլ
Անադոլու Էֆես

Թուրքական «Անադոլու Էֆես» ակումբը դարձել է բասկետբոլի Եվրալիգայի «Չորսի եզրափակիչի» 2-րդ մասնակիցը։ «Օլիմպիայի» դեմ 1/4 եզրափակիչ շարքի 4-րդ խաղում «Էֆեսը» հաղթել է 75:70 հաշվով։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն էր «Էֆեսի» կենտրոնական Թիբոր Պլեյսը, որը վաստակեց 25 միավոր։ Իտալական ակումբի կազմում լավագույնն էր Լուիջի Դատոմեն՝ 21 միավոր։


Մրցաշարի գործող չեմպիոնը սերիայում հաղթել է 3:1 հաշվով: Ավելի վաղ Մադրիդի «Ռեալն» է դուրս եկել մրցաշարի «Չորսի եզրափակիչ»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա