Logo

Եվրալիգա. «Բարսելոնան» 1/4 եզրափակիչի առաջին խաղում հաղթել է «Բավարիային» (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:51 / 20.04.2022Բասկետբոլ
Բարսելոնա- Բավարիա

Ավարտվել է Եվրալիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը, որում «Բարսելոնան» ընդունել էր Մյունխենի «Բավարիային»։

Հանդիպումն անցկացվել է  «Պալաու Բլաուգրանա» մարզապալատում և ավարտվել 77:67 (20:22, 23:11, 19:18, 15:16) հաշվով՝ հօգուտ կատալոնացիների:

«Բարսայից» ամենաարդյունավետն ամերիկացի կենտրոնական Բրենդոն Դևիսն էր, որը վաստակել է 19 միավոր։

«Բավարիայի» կազմում լավագույնը եղել է թեթև հարձակվող Վլադիմիր Լյուչիչը, որը վաստակել է 20 միավոր:

Շարքի հաջորդ հանդիպումը կրկին կկայանա Բարսելոնայում ապրիլի 21-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա