Logo

Եվրալիգա. «Բարսելոնան» 2-րդ հաղթանակն է տոնել «Բավարիայի» նկատմամբ (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:53 / 28.04.2022Բասկետբոլ
Բարսելոնա-Բավարիա

Եվրալիգայի փլեյ-օֆֆի 1/4 եզրափակիչ դիմակայության 3-րդ խաղում կատալոնական «Բարսելոնան» հաղթել է Մյունխենի «Բավարիային»՝ 75:66:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը կատալոնացիների հարձակվող Նիկոլա Միրոտիչն էր, որը վաստակեց 25 միավոր։

Սերիայում «Բարսելոնան» առաջ է անցել հաշվի մեջ՝ 2:1։ Շարքի 4-րդ հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին, մեկնարկը՝ 22:45-ին:


Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ, որը 1/4 եզրափակիչի շարքում 3:0 հաշվով հաղթել է Թել Ավիվի «Մաքաբիին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա