Logo

Եվրալիգա. «Ռեալը» դուրս է եկել կիսաեզրափակիչ, «Էֆեսը» 2-րդ հաղթանակն է տոնել «Օլիմպիա Միլանի» նկատմամբ (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:43 / 27.04.2022Բասկետբոլ
Բասկետբոլի Եվրալիգա-Ռեալ

Բասկետբոլի Եվրալիգայի 1/4 եզրափակիչում 2 հանդիպում է կայացել: Դիմակայության 3-րդ խաղում Թել Ավիվի «Մաքաբին» հանդիպել է Մադրիդի «Ռեալին»։  «Մենորա Միվտաչիմ Արենա» մարզապալատում կայացած մրցավեճում հաղթել են մադրիդցիները՝ 87:76 (25:22, 26:19, 22:20, 14:15):

Իսպանական թիմում լավագույնը պաշտպան Սերխիո Լլուլն էր, որը 18 միավոր է վաստակել: Իսրայելական ակումբի կազմում լավագույնն էր 22 միավոր վաստակած Սքոթի Ուիլբեկինը։

Այս հաղթանակը «Ռեալի» համար 3-րդն էր շարքում, ինչի շնորհիվ մադրիդցիները դուրս են եկել կիսաեզրափակիչ:


1/4 եզրափակիչի 1 այլ խաղում թուրքական «Անադոլու Էֆեսն» Ստամբուլում հաղթել է իտալական «Օլիմպիա Միլանին» (77:65) և առաջ անցել շարքում՝ 2:1:

Հաղթողների կազմում ամենաարդյունավետ բասկետբոլիստը 20 միավոր վաստակած պաշտպան Վասիլի Միցիչն էր։  Հյուրերի կազմում լավագույնն էր ամերիկացի Դևոն Հոլը, որը 16 միավոր է վաաստակել:

Շարքի հաջորդ հանդիպումը նույնպես կկայանա Ստամբուլում՝ ապրիլի 28-ին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա