Logo

Եվրոպա լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:54 / 15.04.2022ՍՊՈՐՏ
Evropa liga-lavaguyn futbolist

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղերի արդյունքներով շաբաթվա լավագույն խաղացողի կոչման 4 հավակնորդները հայտնի են՝ տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Շաբաթվա լավագույնի կոչմանը հավակնում են «Ռեյնջերսի» պաշտպան Ջեյմս Տավերնյեն, որը դուբլի հեղինակ է դարձել «Բրագայի» դեմ խաղում (3:1), «Վեսթ Հեմի» պաշտպան Քրեյգ Դոուսոնը, որը հաղթական գոլի հեղինակ է դարձել «Լիոնի» դեմ խաղում (3:0), «Այնտրախտի» սերբ կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը, որը «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղում դարձել է 2 գոլի և 1 ասիստի հեղինակ, իսկ գերմանական թիմը հաղթել է 3:2 հաշվով՝ դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ, «Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն, որը դուբլի հեղինակ է դարձել «Ատալանտայի» դեմ խաղում՝ իր թիմին հաղթանակ պարգևելով 2:0 հաշվով:

Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում «Վեսթ Հեմը» կմրցի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ, իսկ «Լայպցիգը»՝ Գլազգոյի «Ռեյնջերսի»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա