Logo

Եվրոպա լիգա. «Արսենալը» հաղթեց «Ցյուրիխին», «Ռոման» անակնկալ պարտություն կրեց, այլ արդյունքներ (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:44 / 08.09.2022ՍՊՈՐՏ
null

Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում Լոնդոնի «Արսենալը» արտագնա խաղում մրցեց շվեյցարական «Ցյուրիխի» հետ ու հաղթեց 2-1 հաշվով։

«Զինագործների» կազմում աչքի ընկան բրազիլացի հարձակվող Մարկինյոսն ու անգլիացի հարձակվող Էդի Նկետիան, իսկ «Ցյուրիխից» գոլ խփեց կոսովացի պաշտպան Միրլինդ Կրյուեզուն։ 

«Արսենալը» 3 միավորով գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը։ «Ցյուրիխը» միավոր չունի և վերջին՝ 4-րդ տեղում է։

Եվրոպա լիգա, խմբային փուլ, առաջին տուր

«Ցյուրիխ» (Շվեյցարիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 1-2 (տեսանյութ)

Միրլինդ Կրյուեզու, 44 - Մարկինյոս, 16, Էդի Նկետիա, 62

Զուգահեռաբար ընթացող խաղում էլ Հռոմի «Ռոման» արտագնա խաղում 1-2 հաշվով պարտվեց բուլղարական «Լյուդոգորեցին»։ Բրազիլացի հարձակվող Կալունի գոլին պատասխանեց ուզբեկ հարձակվող Էլդոր Շոմուրոդովը, իսկ հանդիպման վերջակետը դրեց բրազիլացի կիսապաշտպան Նոնատուն։

«Լյուդոգորեցը» 3 միավորով 2-րդն է C խմբում, իսկ «Ռոման» միավոր չունի և զբաղեցնում է 3-րդ տեղը։

Եվրոպա լիգա, խմբային փուլ, առաջին տուր

«Լյուդոգորեց» (Բուլղարիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 2-1 (տեսանյութ)

Կալու, 72, Նոնատու, 88 - Էլդոր Շոմուրոդով, 86

ԱՅԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

  • «Լարնակա» (Կիպրոս) - «Ռեն» (Ֆրանսիա)՝ 1-2
  • «Մալմյո» (Շվեդիա)  - «Բրագա» (Պորտուգալիա)՝ 0-2
  • ՊՍՎ (Նիդեռլանդներ) - «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա)՝ 1-1
  • «Ունիոն Բեռլին» (Գերմանիա)  - «Յունիոն Սենթ Ժիլուա» (Բելգիա)՝ 0-1
  • «Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Դինամո Կիև» (Ուկրաինա)՝ 2-1
  • ՀԻԿ (Ֆինլանդիա) - «Բետիս» (Իսպանիա)՝ 0-2
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա