Logo

Եվրոպա լիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:12 / 20.05.2022ՍՊՈՐՏ
null

«Այնտրախտի» կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը ճանաչվել է Եվրոպա լիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ՝ հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

29-ամյա ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 3 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ «Այնտրախտը» մրցաշարի եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց «Ռեյնջերսին» և նվաճեց Եվրոպա լիգայի 2021/22 մրցաշրջանի գավաթը։ Գերմանական ակումբը 1980 թվականից ի վեր առաջին անգամ դարձավ եվրագավաթային մրցաշարի հաղթող:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա