Logo

Goal. Եվրոպական թոփ-5 լիգաների 2021/2022 մրցաշրջանի խորհրդանշական թիմը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:21 / 30.05.2022ՍՊՈՐՏ
Եվրոպական թոփ-5 լիգաներ

Բրիտանական հեղինակավոր Goal պարբերականը կազմել է եվրոպական թոփ-5 լիգաների 2021/2022 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որում ամենաշատ ներկայացուցիչն ունեն Մադրիդի «Ռեալը» և անգլիական «Լիվերպուլը» (3-ական):

Եվրոպական թոփ-5 լիգաների 2021/2022 մրցաշրջանի խորհրդանշական թիմը՝ ըստ Goal-ի

Դարպասապահ՝ Տիբո Կուրտուա («Ռեալ»)

Պաշտպաններ՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Վիրջիլ վան Դեյկ (երկուսն էլ՝ «Լիվերպուլ»), Դավիդ Ալաբա («Ռեալ»), Տեո Էրնանդես («Միլան»)

Կիսապաշտպաններ՝ Ռոդրի, Կևին դե Բրույնե (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), Ռաֆայել Լեաո («Միլան»)

Հարձակվողներ՝ Կարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ»), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»)

Հիշեցնենք՝ Իտալիայի Ա Սերիայում հաղթող է դարձել «Միլանը», Իսպանիայի Լա լիգայում՝ «Ռեալը», Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ «Մանչեսթեր Սիթին», Գերմանիայի Բունդեսլիգայում՝ «Բավարիան», իսկ Ֆրանսիայի Լիգա 1-ում՝ ՊՍԺ-ն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա