Logo

«Եվ ո՞վ է այսքանից հետո ծաղրածու»․ Վիդալի և Ռիշարլիսոնի ինստագրամյան «բախումը»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 03.09.2021ՍՊՈՐՏ
medium 2021 09 03 e289b97cf2 - «Եվ ո՞վ է այսքանից հետո ծաղրածու»․ Վիդալի և Ռիշարլիսոնի ինստագրամյան «բախումը»

Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը և Բրազիլիայի ընտրանու հարձակվող Ռիշարլիսոնը սոցիալական ցանցերում լեզվակռվի մեջ են մտել Աշխարհի առաջնության ընտրական փուլում այդ թիմերի միջև հանդիպումից հետո: Բրազիլացիները Սանտիագոյում առավելության են հասել 1-0 հաշվով:

Ռիշարլիսոնը հիշեցրել է՝ ինչպես է Վիդալը սոցիալական ցանցում մի քանի շաբաթ առաջ գրել․ «Բրազիլիա՛, 2 շաբաթ անց կհանդիպենք Չիլիում, բայց՝ այս անգամ արդեն առանց մրցավարների օգնության»:

Բրազիլացին հիշեցրել է Վիդալի խոսքերը՝ օգտագործելով աչքերի «էմոջի»:

1630686446413122413 - «Եվ ո՞վ է այսքանից հետո ծաղրածու»․ Վիդալի և Ռիշարլիսոնի ինստագրամյան «բախումը»

Չիլիացի կիսապաշտպանն ավելի ուշ կոպտորեն է արձագանքել այդ գրառմանը: Նա հրապարակել է Ռիշարլիսոնի լուսանկարը՝ դեմքի հատվածում տեղադրելով ծաղրածուի դիմապատկեր: Վիդալը նաև գրել է․ «Եվ ո՞վ է այսքանից հետո ծաղրածու»:

16306863701040570249 - «Եվ ո՞վ է այսքանից հետո ծաղրածու»․ Վիդալի և Ռիշարլիսոնի ինստագրամյան «բախումը»

Ընդգծենք, որ Բրազիլիայի հավաքականը հաղթել է ԱԱ 2022-ի ընտրական փուլի բոլոր 7 հանդիպումներում:

Մինչև ո՞ւր. ռեկորդներ, որոնք Ռոնալդուն ու Մեսին դեռ կարող են սահմանել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա