Logo

Էվրա. «Զգում եմ՝ Ֆրանսիան կջախջախի Անգլիային»

00:00 / 09.12.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Պատրիս Էվրան խոսել է Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում կայանալիք Անգլիա - Ֆրանսիա հանդիպման մասին:

«Կարծում եմ, որ կլինի հետաքրքիր խաղ, որում Անգլիան պետք է անհանգստանա Կիլիան Մբապեի հարցով, իսկ Ֆրանսիան պետք է հետևի Սակային ու Ֆոդենին:

Կարող եք ասել, որ Քայլ Ուոքերը պատրաստվում է կանգնեցնել Մբապեին, բայց ես գիտեմ, որ ֆրանսիացին դիրքավորվելու է կենտրոնում: Այնտեղ նա խաղալու է Ջոն Սթոունզի ու Հարի Մագուայրի դեմ: Նրանց համար դժվար կլինի Մբապեին կանգնեցնելը:

Զգում եմ՝ Ֆրանսիան կջախջախի Անգլիային: Անգլիացիները շանս ունեն, բայց ես կզարմանամ, եթե նրանք կարողանան հաղթանակի հասնել»,- Էվրայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին կայանալիք Անգլիա - Ֆրանսիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Մարոկկո - Պորտուգալիա զույգի ուժեղագույնի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա