Logo

«Եվրատեսիլ 2022»-ում հաղթեց Ուկրաինան. Հայաստանը 20-րդ տեղում է

Հեղինակ
Աննա Անտոնյան
03:18 / 15.05.2022Համերգ
null

«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում 631 միավորով հաղթեց Ուկրաինան: Երկիրը ներկայացնում էր Kalush Orchestra-ն` Stefania երգով: 

Երկրորդ հորիզոնականը 466 միավորով զբաղեցրեց Միացյալ Թագավորությունը, երրորդը՝ Իսպանիան՝ 459 միավորով:

Հայաստանը զբաղեցրել է 20-րդ տեղը։ Մեր երկիրը ներկայացնող 21-ամյա Ռոզա Լինը մրցույթին ներկայացավ իր հեղինակած Snap երգով: Ժյուրիի կողմից Ռոզա Լինը ստացավ 40, իսկ հեռուստադիտողի կողմից՝ 21 միավոր:

Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակիչում հրաշալի ելույթից հետո Ռոզան հուզիչ գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում: 

«Շնորհակալ եմ ինձ, իմ պատմությանը, երգին հավատալու համար։ Շնորհակալ եմ այս երեկո ելույթի ժամանակ ինձ հետ երգելու, ծափահարությունների համար և այն բանի համար, որ ինձ հետ էիք այս ընթացքում: Սիրում եմ ձեզ։ Կհանդիպենք կրկին` շաբաթ օրը», - գրել էր նա ելույթից հետո։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա