Logo

Արթուր Բազեյան. «Հետագայում անպայման ավելի մեծ հաղթանակներ կունենանք»

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:17 / 02.06.2022Բռնցքամարտ
Արթուր Բազեյան

Երևանում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Բազեյանն այսօրվա ասուլիսում ներկայացրել է ստուգատեսից իր տպավորությունները, առանցքային մենամարտը և խոստացել բարելավել գրանցված արդյունքը։

«Բոլորիս համար մեծ պատիվ էր հայրենիքում ելույթ ունենալը։ Արեցինք հնարավորն ու անհնարինը, որպեսզի լավ ներկայանանք և բարձր պահենք մեր երկրի պատիվը։ Ունենք գերազանց տպավորություններ։ Շատ կարևոր էր մեր հայրենակիցների աջակցությունը, որն ավելի շատ ուժ էր տալիս մեզ»,- նշեց երիտասարդ մարզիկը։

Նա առանձնացրեց թուրք բռնցքամարտիկի հետ մենամարտը՝ նշելով, որ շատ լավ էր տրամադրված այդ մրցամարտին ու վստահ էր սեփական հաղթանակին։ Հաղթանակին, ինչպես նշեց Արթուրը, նպաստել են նաև պատասխանատվության գիտակցումն ու հարազատ մարզասերների աջակցությունը։

«Ճիշտ է՝ շատ էի ցանկանում չեմպիոն դառնալ, բայց գրանցվեց հայտնի արդյունքը։ Մեդալի և գոտու համար շատ շնորհակալ եմ մեր ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանին։ Դա ինձ ավելի շատ է մոտիվացնում։ Կուղղենք մեր սխալները և հետագայում անպայման ավելի մեծ հաղթանակներ կունենանք։ Անպայման պետք է ոսկե մեդալներ ունենանք և բարձր պահենք հայրենիքի պատիվը»,- խոստացավ Արթուր Բազեյանը։

57 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուրի մրցակիցն էր բելգիացի Վասիլ Ուստուրոյը։ Մասնագետների գնահատմամբ՝ հայ բռնցքամարտիկն անարդարացիորեն զրկվեց հաղթանակից ու տիտղոսից։ Այսօրվա ասուլիսում ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը, հայտարարելով, որ ցանկանում է մասնակի շտկել անարդարությունը, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ ու չեմպիոնի գոտի հանձնեց Բազեյանին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա