Logo

ԵՎՐՈ 2020-ում ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստը գոլ չի խփել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 12.07.2021ՍՊՈՐՏ
ԵՎՐՈ 2020 ում ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստը գոլ չի խփել - ԵՎՐՈ 2020-ում ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստը գոլ չի խփել

Իսպանիայի հավաքականի ու «Լայպցիգի» հարձակողական ոճի կիսապաշտպան Դանի Օլմոն, WhoScored-ի հաղորդմամբ, ԵՎՐՈ 2020-ում ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստն է:

23-ամյա Օլմոն մրցաշարի ընթացքում կատարել է 21 հարված, որոնցից ոչ մեկն իր արդյունքին չի հասել. գոլով չի ավարտվել:

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը ԵՎՐՈ 2020-ում հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պայքարից դուրս մնաց՝ պարտվելով ապագա չեմպիոն Իտալիայի ընտրանուն:

Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Դանի Օլմոն իր նորամուտը նշել է 2019 թվականի նոյեմբերի 15-ին: Մինչև այժմ Օլմոն ազգային ընտրանու կազմում մասնակցել է 16 խաղի՝ դառնալով 3 գոլի հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա