Logo

Եվրո-2024. Ղազախստանը տպավորիչ «քամբեք» իրականացրեց՝ հաղթելով Դանիային (տեսանյութ)

18:58 / 26.03.2023ՍՊՈՐՏ
null

Եվրոպայի 2024թ. առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Դանիայի հավաքականը H խմբում արտագնա հանդիպում անցկացրեց Ղազախստանի հետ ու սենսացիոն պարտություն կրեց 2-3 հաշվով:

Իտալական «Ատալանտայի» հարձակվող Ռասմուս Հոյլունդի՝ առաջին խաղակեսում գրանցած դուբլի շնորհիվ դանիացիները 2-0 հաշվով հաղթում էին մինչև 73-րդ րոպեն, սակայն տանտերերը հասան կամային հաղթանակի։ Ղազախստանի հավաքականի կազմում աչքի ընկան Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Բախտիեր Զայնուտդինովը, ղազախական «Օրդաբասիի» կիսապաշտպան Ասխատ Տագիբերգենն ու «Աստանայի» հարձակվող Աբատ Այմբետովի: Վերջինը խաղավերջում կարմիր քարտ ստացավ:

Հիշեցնենք, որ 20-ամյա Ռասմուս Հոյլունդը Ֆինլանդիայի հավաքականի դեմ նախորդ խաղում (3-1) դարձել էր հեթ-տրիկի հեղինակ:

Նույն խմբում են նաև Հյուսիսային Իռլանդիայի, Սլովենիայի, Ֆինլանդիայի և Սան Մարինոյի հավաքականները:

Եվրո-2024, ընտրական փուլ, երկրորդ տուր

H խումբ

Ղազախստան - Դանիա՝ 3-2 (տեսանյութ)

Բախտիեր Զայնուտդինով, 73 (11մ.), Բախտիեր Զայնուտդինով, 73, Աբատ Այմբետով, 89 - Ռասմուս Հոյլունդ, 21, 36

Հեռացում՝ Աբատ Այմբետով, 90+6 (Ղազախստան)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա