Logo

Եվրո-2024-ի մեկնարկին ընդառաջ. Ուշագրավ թվեր ու փաստեր Հայաստանի հավաքականի ելույթներից (տեսանյութ)

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:26 / 25.03.2023Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Մարտի 25-ին թուրքերի հետ «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք հանդիպումով Հայաստանի ազգային հավաքականը կմեկնարկի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում: 

Առաջին  գոլն ու հաղթանակը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերում

Հայաստանի հավաքականը 8-րդ անգամ է մեկնարկի դուրս գալու Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերում, որոնցում նորամուտը նշել է մոտ 29 տարի առաջ: Մինչև պաշտոնական առաջին հանդիպումը, 1992թ. կազմավորված Հայաստանի ազգային հավաքականն ընդամենը 3 ընկերական խաղ էր անցկացրել: Հայ ֆուտբոլիստներն Էդուարդ Մարգարովի գլխավորությամբ նախ Երևանում գոլազուրկ ոչ-ոքի էին խաղացել մոլդովացիների հետ, ապա հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել էին ԱՄՆ-ի հավաքականին և սեփական դաշտում Արսեն Ավետիսյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել էին մալթացիներին:

1994թ. սեպտեմբերի 7-ին Բրյուսելի «Վան դեն Սթոք» մարզադաշտում կայացած ընտրական մրցաշարի մեկնարկային խաղում հայ ֆուտբոլիստները 0-2 հաշվով զիջեցին Բելգիայի հավաքականին: Արդեն 4-րդ րոպեին բելգիացիները բացեցին հաշիվը Երվանդ Կրբաշյանի ինքնագոլի շնորհիվ, իսկ 73-րդ րոպեին աչքի ընկավ Մարկ Դեգրիզը:

Պաշտոնական առաջին խաղում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Մարգարովն ընտրել էր հետևյալ կազմը. Արմեն Պետրոսյան, Երվանդ Սուքիասյան, Երվանդ Կրբաշյան, Աշոտ Խաչատրյան, Սարգիս Հովհաննիսյան, Սարգիս Հովսեփյան, Արամայիս Տոնոյան (ավագ), Արթուր Պետրոսյան, Ռազմիկ Գրիգորյան (Արսեն Ավետիսյան, 46, Համլետ Վ. Մխիթարյան, 76), Արմեն Շահգելդյան, Համլետ Հ. Մխիթարյան:

Հայ ֆուտբոլիստներին ընտրական մրցաշարի միայն 5-րդ խաղում է հաջողվել բացել գոլերի հաշիվը: Առաջին գոլի հեղինակ է դարձել Ռազմիկ Գրիգորյանը՝ 1995թ. մայիսի 10-ին «Հրազդան» մարզադաշտում մակեդոնացիների հետ կայացած հանդիպման (2-2) 22-րդ րոպեին խոցելով Դանչո Ցելևսկու պաշտպանած դարպասը: Այդ խաղում հավաքականը գլխավորում էր Սամվել Դարբինյանը, որն ընտրական մրցաշարի 4-րդ տուրից էր ստանձնել գլխավոր մարզչի պաշտոնը՝ փոխարինելով Էդուարդ Մարգարովին:

Ընտրական մրցաշարերում տոնած առաջին հաղթանակն էլ կրկին գրանցվել է մակեդոնացիների նկատմամբ (2-1) 1995թ. սեպտեմբերի 6-ին Սկոպյեում կայացած 8-րդ տուրի խաղում: Հավաքականի հաղթանակն ապահովեցին Ռազմիկ Գրիգորյանի և Արմեն Շահգելդյանի խփած գոլերը, ինչպես նաև դարպասապահ Արմեն Պետրոսյանը, որը 88-րդ րոպեին հետ մղեց Բոբան Բաբունսկու 11մ հարվածը:

Առայժմ միայն մեկ հաղթական մեկնարկ

Հայաստանի հավաքականին Եվրոպայի առաջնությունների ընտրական նախորդ 7 մրցաշարերից միայն մեկում է հաջողվել հաղթանակով մեկնարկել: Դա Եվրո-2000-ի ընտրական մրցաշարն էր, որում Հայաստանի հավաքականը Սուրեն Բարսեղյանի գլխավորությամբ սեփական դաշտում 3-1 հաշվով հաղթեց Անդորրայի հավաքականին: 

Ընտրական հաջորդ մրցաշարը Հայաստանի հավաքականն Օսկար Լոպեսի գլխավորությամբ սկսել է սեփական դաշտում ուկրաինացիների հետ գրանցած ոչ-ոքիով (2-2): Ընտրական մնացած 5 մրցաշարերում մեր ֆուտբոլիստները պարտությամբ են մեկնարկել:

VNews-ը ներկայացնում է Հայաստանի հավաքականի արդյունքները Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերի մեկնարկային հանդիպումներում:

ԵԱ

Ամսաթիվ

Մրցավայր

Մրցակից

Հաշիվ

1996

07.09.1994

Բրյուսել

Բելգիա

0-2

2000

05.09.1998

Երևան

Անդորրա

3-1

2004

07.09.2002

Երևան

Ուկրաինա

2-2

2008

06.09.2006

Երևան

Բելգիա

0-1

2012

03.09.2010

Երևան

Իռլանդիա

0-1

2016

07.09.2014

Կոպենհագեն

Դանիա

1-2

2020

23.03.2019

Սարաևո

Բոսնիա

1-2

Ռեկորդային Եվրո-2012-ն ու դրան հաջորդած մղձավանջային մրցաշարը

Հայաստանի հավաքականն առավել հաջող ելույթ է ունեցել 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Վարդան Մինասյանի գլխավորությամբ անցկացրած 10 հանդիպումներում վաստակելով 17 միավոր (5 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 3 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 22-10), Հայաստանի հավաքականն ազգային 6 թիմերի մրցավեճում զբաղեցրեց 3-րդ տեղը: 

Ընդ որում դա առայժմ միակ մրցաշարն էր, որում հավաքականն իրական հնարավորություն ուներ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու: Սակայն 2011թ. հոկտեմբերի 11-ին Դուբլինում իռլանդացիների հետ կայացած ընտրական մրցաշարի ավարտական տուրի վճռորոշ խաղում Հայաստանի հավաքականն իսպանացի Էդուարդո Գոնսալեսի կողմնակալ մրցավարության «զոհ» դարձավ՝ պարտվելով 1-2 հաշվով: 

Արդեն 26-րդ րոպեին մրցավարը խաղադաշտից հեռացրեց Ռոման Բերեզովսկուն: Առաջին խաղակեսի ավարտին Վալերի Ալեքսանյանի անփույթ խաղի պատճառով ինքնագոլ գրանցվեց: Ընդմիջումից քիչ անց Ռիչարդ Դանը 2-րդ գնդակն ուղարկեց հավաքականում նորամուտը նշող Արսեն Պետրոսյանի պաշտպանած դարպասը: Չնայած 3 րոպե անց Հենրիխ Մխիթարյանը կրճատեց հաշիվը, սակայն պարտությունից փրկվել չհաջողվեց: 

Այդ մրցաշարում տոնած հաղթանակների (5), խփած (22) ու բաց թողած (10) գնդակների և վաստակած միավորների (17) քանակը ռեկորդային է Հայաստանի հավաքականի համար:

2012թ. ընտրական մրցաշարում մեր հավաքականը յուրօրինակ ռեկորդ սահմանեց` տոնելով խոշոր հաշվով 3 անընդմեջ հաղթանակ (Անդորրա` 3-0, Սլովակիա` 4-0, Մակեդոնիա`4-1): Հենց այդ մրցաշարում էլ Հայաստանի հավաքականը տոնել է ամենախոշոր հաշվով հաղթանակները Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերում` միևնույն 4-0 հաշվով պարտության մատնելով Անդորրայի և Սլովակիայի հավաքականներին:

Իսկ ամենախոշոր հաշվով պարտությունը գրանցվել է 2020թ. ընտրական մրցաշարում, որում հավաքականն Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ հյուրընկալվելիս 1-9 հաշվով զիջել է իտալացիներին:

Առավել անհաջողը 2016թ. ընտրական մրցաշարն էր, որում Բերնար Շալանդի, այնուհետև Սարգիս Հովսեփյանի օրոք անցկացրած 8 հանդիպումներում հավաքականն այդպես էլ հաղթանակ չտոնեց՝ վաստակած 2 միավորով 5 հավաքականների մրցավեճում եզրափակելով աղյուսակը: Մրցաշարի ընթացքում Հայաստանի հավաքականը 4 անընդմեջ պարտություն կրեց՝ կրկնելով Եվրո-2000-ում Սուրեն Բարսեղյանի օրոք գրանցած վատագույն արդյունքը:

1996թ. ընտրական մրցաշարում Էդուարդ Մարգարովի (3 խաղ) և Սամվել Դարբինյանի (4 խաղ) օրոք հավաքականը մեկնարկային 7 հանդիպումներում հաղթանակ չի տոնել (2 ոչ-ոքի, 5 պարտություն): Այդ մրցաշարում կրած պարտությունների քանակը (7) վատագույնն է ընտրական մրցաշարերում: 7 պարտություն հավաքականը կրել է նաև 2008թ. ընտրական մրցաշարում, սակայն 12 հանդիպումներում:

Ի դեպ, 2008թ. ընտրական մրցաշարում հավաքականը դրսևորել է ամենացածր արդյունավետությունը՝ 12 հանդիպումներում խփելով ընդամենը 4 գոլ (0,33):

2000թ. ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը Սուրեն Բարսեղյանի գլխավորությամբ 7 խաղ անընդմեջ չի կարողացել գրավել մրցակիցների դարպասները, 8 խաղ ընթացել է առանց հաղթանակի (2 ոչ-ոքի, 6 պարտություն):

Իան Պորտերֆիլդի օրոք մեր ֆուտբոլիստներին 2008թ. ընտրական մրցաշարի մեկնարկում 5 խաղ անընդմեջ չի հաջողվել գոլ խփել (Բելգիա` 0-1, Ֆինլանդիա` 0-0, 0-1, Սերբիա` 0-3, Լեհաստան` 0-1):

Նույն մրցաշարում հավաքականը 4 խաղ անընդմեջ անպարտելի է մնացել (Ղազախստան` 2-1, Լեհաստան` 1-0, Պորտուգալիա` 1-1, Սերբիա` 0-0): Այդ լավագույն արդյունքը կրկնվել է նաև 2012թ. մրցաշարում (Մակեդոնիա` 2-2, Սլովակիա` 3-1, Անդորրա` 4-0, Ռուսաստան` 0-0):

2020թ. ընտրական մրցաշարում հավաքականը հակառեկորդ սահմանեց՝ 10 հանդիպումներում բաց թողնելով 24 գոլ, որից 9-ը՝ իտալացիների հետ կայացած ավարտական տուրի խաղում:

Եվրոպայի առաջնությունների ընտրական 7 մրցաշարերում Հայաստանի հավաքականն անցկացրած 68 հանդիպումներում 15 հաղթանակ է տոնել, 13 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 40 պարտություն, խփել է 65 գնդակ, բաց է թողել 110 գոլ:

VNews-ը ներկայացնում է Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում Հայաստանի հավաքականի գրանցած արդյունքները: Մարզիչների ցուցանիշներում նշված է նրանց գլխավորությամբ անցկացրած խաղերում (քանակը նշված է փակագծում) հավաքականի վաստակած միավորների քանակը:

ԵԱ

Խ

Հ

Ո

Պ

Գ

Մ

Տեղ

Գլխավոր մարզիչ

1996

10

1

2

7

5-17

5

6 (6)

Էդուարդ Մարգարով`1 (3)

Սամվել Դարբինյան՝ 4 (7)

2000

10

2

2

6

8-15

8

5 (6)

Սուրեն Բարսեղյան

2004

8

2

1

5

7-16

7

4 (5)

Օսկար Լոպես` 1 (2)

Միխայ Ստոյկիցա`6 (6)

2008

12

2

3

7

4-13

9

7 (8)

Իան Պորտերֆիլդ` 8 (8)

Թոմ Ջոնս՝ 1 (2)

ՎարդանՄինասյան`0 (2)

2012

10

5

2

3

22-10

17

3 (6)

Վարդան Մինասյան

2016

8

0

2

6

5-14

2

5 (5)

Բերնար Շալանդ`1 (4)

Սարգիս Հովսեփյան`1 (4)

2020

 

10

3

1

6

14-25

10

5 (6)

Արմեն Գյուլբուդաղյանց՝ 10 (8)

Աբրահամ Խաշմանյան՝ 0 (2)

Ամենաարդյունավետը   Հենրիխ   Մխիթարյանն   է

Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցախաղերում խփած 65 գոլերի հեղինակներ են դարձել Հայաստանի հավաքականի 22 ֆուտբոլիստներ, մեկական գնդակ էլ սեփական դարպասն են խփել ալբանացի Մերգիմ Մավրայն ու բոսնիացի Ստիպե Լոնչարը: 

Առավել արդյունավետ է գործել Հենրիխ Մխիթարյանը՝ խփելով 10 գնդակ: Ընդ որում դրանցից 6-ը նա իր օգտին է գրանցել 2012թ. ընտրական մրցաշարում՝ սահմանելով արդյունավետության յուրօրինակ ռեկորդ:

Ահա առավել աչքի ընկած ֆուտբոլիստների ցուցանիշները:

Ֆուտբոլիստներ

Գոլ

1.Հենրիխ  Մխիթարյան

10

2.Գևորգ Ղազարյան

7

3.Արթուր Պետրոսյան

5

4.Մարկոս Պիզելի

5

5.Արմեն Շահգելդյան

4

6.Յուրա Մովսիսյան

4

7.Տիգրան Եսայան

3

8.Ալբերտ Սարգսյան

3

9.Ռոբերտ Արզումանյան

3

10. Տիգրան Բարսեղյան

3

11. Ալեքսանդր Կարապետյան

3

Հովսեփյանը   ռեկորդակիր է նաև ընտրական խաղերի քանակով    

Եվրոպայի առաջնությունների ընտրական 68 հանդիպումներում Հայաստանի հավաքականի մարզաշապիկով ընդհանուր առմամբ խաղադաշտ են դուրս եկել 118 ֆուտբոլիստներ:

Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը Հայաստանի հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանն է` 47: Նա և Ռոման Բերեզովսկին մասնակցել են ընտրական 5 մրցաշարի: Հիշեցնենք, որ Հովսեփյանն ազգային հավաքականում բոլորից շատ խաղերի (132) մասնակցած ֆուտբոլիստն է և միակը, որ հատել է 100 խաղի սահմանագիծը:

Հավաքականի ներկայիս կազմի ֆուտբոլիստներից Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում բոլորից շատ խաղեր են անցկացրել Կամո Հովհաննիսյանն (16) ու Վարազդատ Հարոյանը (14):

VNews-ը ներկայացնում է Եվրոպայի առաջնությունների ընտրական նախորդ 7 մրցաշարերում առավել շատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների ցանկը՝ նշելով նաև մասնակցած մրցաշարերի քանակը (ԵԱ):

Ֆուտբոլիստներ

ԵԱ

Խաղ

1.Սարգիս Հովսեփյան

5

47

2.Ռոման Բերեզովսկի

5

37

3. Գևորգ Ղազարյան

4

25

4.Ռոբերտ Արզումանյան

3

25

5.Արթուր Պետրոսյան

3

25

6.Արմեն Շահգելդյան

3

24

7.Հարություն Վարդանյան

3

23

8. Հենրիխ Մխիթարյան

3

23

9.Արթուր Ոսկանյան

3

21

10.Համլետ Մխիթարյան

3

20

11. Կառլեն Մկրտչյան

3

20

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա