Logo

Եվրո-2024. Խորվաթիան հաղթեց Թուրքիային, Շոտլանդիան՝ Իսպանիային (տեսանյութ)

00:45 / 29.03.2023ՍՊՈՐՏ
Խորվաթիա-Թուրքիա

A, D և I խմբերի հանդիպումներով ավարտվեց Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երկրորդ տուրը։

Հայաստանի ազգային հավաքականի հետ ընտրական D խմբում ընդգրկված Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականները մրցեցին Բուրսայում:

Նախորդ տարի Կատարում կայացած Մունդիալի բրոնզե մեդալակիրներն արտագնա հաղթանակ տարան 2-0 հաշվով: Խորվաթների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը:

Խմբի մյուս խաղում Ուելսի հավաքականն ընդունեց Լատվիայի թիմին և հաղթեց 1-0 հաշվով: Խաղի միակ գոլը խփեց անգլիական «Բորնմուտի» հարձակվող Կիֆեր Մուրը:

Խորվաթիայի և Ուելսի հավաքականները 2-ական խաղից հետո ունեն 4-ական միավոր, թուրքերը երեք միավորով երրորդն են խմբում, Հայաստանի ու Լատվիայի հավաքականներն անցկացրել են մեկական հանդիպում և միավոր չունեն:

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն ընտրական փուլի հաջորդ խաղը կանցկացնի հունիսի 16-ին՝ հյուրընկալվելով Ուելսի հավաքականին:

A խմբում Շոտլանդիայի հավաքականը երկու անպատասխան գնդակ ուղարկեց Իսպանիայի հավաքականի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյը:

Խմբի մյուս խաղում Վրաստանի և Նորվեգիայի հավաքականները բաժանվել էին   ոչ-ոքիով՝ 1-1:

Շոտլանդացիները 6 միավորով գլխավորեցին խումբը, Իսպանիայի հավաքականն ունի երեք միավոր և երկրորդն է: Նորվեգիան ու Վրաստանը հավաքել են մեկական միավոր, իսկ Կիպրոսը պարտվել է միակ խաղում։

I խմբում երկրորդ հաղթանակը տարավ Շվեյցարիայի հավաքականը, որը սեփական խաղադաշտում ուժեղ գտնվեց Իսրայելի թիմից՝ 3-0։ Ռումինիայի հավաքականը 2-1 հաշվով տնային հաղթանակի հասավ բելառուսների նկատմամբ, իսկ Կոսովո - Անդորրա խաղում գրանցվեց 1-1 հաշիվը։

Եվրո-2024, ընտրական փուլ, երկրորդ տուր

A խումբ

Շոտլանդիա - Իսպանիա՝ 2-0 (տեսանյութ)

Սքոթ Մաքթոմինեյ, 7, 51

Վրաստան - Նորվեգիա՝ 1-1 (տեսանյութ)

Գեորգես Միկոտաձե, 60 - Ալեքսանդր Սյորլոտ, 15

D խումբ

Թուրքիա - Խորվաթիա՝ 0-2 (տեսանյութ)

Մատեո Կովաչիչ, 20, 45+4

Ուելս - Լատվիա՝ 1-0 (տեսանյութ)

Կիֆեր Մուր, 41

I խումբ

 

Շվեյցարիա - Իսրայել՝ 3-0 (տեսանյութ)

Ռուբեն Վարգաս, 39, Զեկի Ամդունի, 47, Սիլվան Վիդմեր, 52

Կոսովո - Անդորրա՝ 1-1 (տեսանյութ)

Էդոն Ժեգրովա, 59 - Ալբերտ Ռոսաս, 61

Ռումինիա - Բելառուս՝ 2-1 (տեսանյութ)

Նիկոլաս Ստանչու, 17, Անդրեյ Բուրսա, 19 - Վլադիսլավ Մորոզով, 86

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա