Logo

Եվրո-2024. Սլովենիան կամային հաղթանակ տարավ Ղազախստանի նկատմամբ (տեսանյութ)

21:02 / 23.03.2023ՍՊՈՐՏ
null

Ղազախստան - Սլովենիա խաղով մեկնարկեց 2024թ․ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը:

Աստանայում կայացած խաղում Սլովենիայի հավաքականը կամային հաղթանակ տարավ 2-1 հաշվով։ Հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացեց ղազախական «Ակտոբեի» հարձակվող Մաքսիմ Սամորոդովը, որի գոլին հյուրերը երկրորդ խաղակեսում պատասխանեցին սլովենական «Վիկինգի» պաշտպան Դավիդ Բրեկալոյի և «Մարիբորի» հարձակվող Զան Վիպոտնիկի դիպուկ հարվածներով:

H խմբում ընդգրկված են նաև Դանիայի, Ֆինլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Սան Մարինոյի հավաքականները։

Եվրո-2024, ընտրական փուլ, առաջին տուր

H խումբ

Ղազախստան - Սլովենիա՝ 1-2 (տեսանյութ)

Մաքսիմ Սամորոդով, 24 - Դավիդ Բրեկալո, 47,  Զան Վիպոտնիկ, 78

Դանիա - Ֆինլանդիա՝ 23:45

Սան Մարինո - Հյուսիսային Իռլանդիա՝ 23:45

C խումբ

Իտալիա - Անգլիա՝ 23:45 («Վիվառո Սպորտ»)

Հյուսիսային Մակեդոնիա - Մալթա՝ 23:45

J խումբ

Բոսնիա և Հերցեգովինա - Իսլանդիա՝ 23:45

Պորտուգալիա - Լիխտենշտեյն՝ 23:45 («Վիվառո Սպորտ+»)

Սլովակիա - Լյուքսեմբուրգ՝ 23:45

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա