Logo

Եվրո-2024. Ուելսի հավաքականի հայտացուցակը Հայաստանի և Թուրքիայի դեմ խաղերի համար

20:19 / 31.05.2023Ֆուտբոլ
Ուելս-հայտացուցակ

Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբ Փեյջը ներկայացրել է թիմի հայտացուցակը Հայաստանի և Թուրքիայի ազգային թիմերի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի երրորդ և չորրորդ տուրերի խաղերի համար:

Դարպասապահներ՝ Ուեյն Հենեսի («Նոթինգեմ Ֆորեսթ»), Դենի Ուորդ («Լեսթեր»), Ադամ Դևիս («Շեֆիլդ Յունայթեդ»):

Պաշտպաններ՝ Ջո Ռոդոն («Ռեն»), Բեն Կաբանգո («Սուոնսի Սիթի»), Քրիս Մեֆեմ («Բորնմութ»), Ջո Լոու («Բրիստոլ Սիթի»), Քոնոր Ռոբերթս («Բարնլի»), Մորգան Ֆոքս (ազատ գործակալ), Նեկո Ուիլյամս («Նոթինգեմ Ֆորեսթ»), Բեն Դևիս («Տոտենհեմ»), Իթան Ամպադու («Սպեցիա»):

Կիսապաշտպաններ՝ Ջո Մորել («Պորտսմութ»), Ջորդան Ջեյմս («Բիրմինգեմ Սիթի»), Դեն Ջեյմս («Ֆուլհեմ»), Նաթան Բրոդհեդ («Իփսվիչ Թաուն»), Աարոն Ռեմսի («Նիս»), Հարի Ուիլսոն («Ֆուլհեմ»), Օլի Կուպեր («Սուոնսի»), Լյուկ Հարիս («Ֆուլհեմ»), Բրենան Ջոնսոն («Նոթինգեմ Ֆորեսթ»), Դևիդ Բրուքս («Բորնմութ»):

Հարձակվողներ՝ Լիամ Քալեն («Սուոնսի»), Կիֆեր Մուր («Բորնմութ»), Թոմ Բրեդշոու («Միլուոլ»):

Հիշեցնենք, որ Ուելս - Հայաստան խաղը տեղի կունենա հունիսի 16-ին Քարդիֆում: Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը երեք օր անց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Լատվիայի հավաքականին, նույն օրը ուելսցիները կհյուրընկալվեն Թուրքիայի թիմին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա