Logo

Ուկրաինան ու Լեհաստանը նվաճեցին Եվրո-2024-ի ուղեգիր

02:42 / 27.03.2024Ֆուտբոլ
null

Եվրո-2024-ի եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի վերջին երկու մասնակիցները դարձան Ուկրաինայի ու Լեհաստանի հավաքականները։

Ուկրաինան որակավորման փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ Իսլանդիայի նկատմամբ։

Լեհաստանի հավաքականը հյուրընկալվելիս 11-մետրանոցներով հաղթեց Ուելսին։ Հանդիպման հիմնական ու  լրացուցիչ ժամանակում կողմերը գոլեր չխփեցին։ Վճռորոշ դարձավ անգլիական «Լիդսի» վինգեր Դենիել Ջեյմսի վրիպումը, որի հարվածից հետո լեհերին փրկեց Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շյեսնին։

Ավելի վաղ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության ուղեգիր էր նվաճել նաև Վրաստանի հավաքականը, որը 11-մետրանոցներով հաղթեց Հունաստանի թիմին։

Եվրո-2024, որակավորման փուլ, անցումային փլեյ-օֆֆ, եզրափակիչ

Ուկրաինա - Իսլանդիա` 2-1 (տեսանյութ)

Վիկտոր Ցիգանկով, 54, Միխայիլո Մուդրիկ, 84 - Ալբերտ Գուդմունդսոն, 30

Ուելս - Լեհաստան` 0-0 (11-մետրանոցներով` 4-5) (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա