Logo

ԵՎՐՈ Մ19. Հայաստանի հավաքականը մեկնարկեց ֆանտաստիկ հաղթանակով

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 10.11.2021Հայկական ֆուտբոլ
Հայաստանի Մ19 հավաքականը մեկնարկեց ֆանտաստիկ հաղթանակով - ԵՎՐՈ Մ19. Հայաստանի հավաքականը մեկնարկեց ֆանտաստիկ հաղթանակով

ԵՎՐՈ Մ19, ԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ 11-ՐԴ ԽՄԲԻ 1-ԻՆ ՏՈՒՐ

Հայաստան 3-2 Շոտլանդիա

Գոլերը՝ 0-1՝ Բրուկս 12՛, 11մ, 0-2՝ Սմիթ 43՛, 1-2՝ Սպարտակ Հայրապետյան 62՛, 2-2՝ Համլետ Մինասյան 64՛, 3-2՝ Արթուր Սերոբյան 71՛:

Խորվաթիայում կայացած հանդիպման առաջին խաղակեսում 0-2 հաշվով պարտվելուց հետո Հայաստանի Մ19 հավաքականը երկրորդ կեսում անհավանական քամբեք է իրականացնում՝ 3 գնդակ ուղարկելով շոտլանդացիների դարպասը:

Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարը:

Հայաստանի ու Շոտլանդիայի հավաքականների հետ 11-րդ խմբում են նաև Խորվաթիայի ու Ջիբրալթարի հավաքականները:

Վարազդատ Ավետիսյանի սաներն իրենց հաջորդ հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 13-ին Խորվաթիայի հավաքականի դեմ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ19 ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԸ

12. Ռաֆայել Մանասյան, 6. Գոռ Առաքելյան, 5. Էրիկ Սիմոնյան, 4. Ստյոպա Մկրտչյան, 17. Ռուբեն Աբրահամյան, 10. Արթուր Սերոբյան(13. Տիգրան Սարգսյան, 89՛), 18. Համլետ Սարգսյան(21. Էդգար Փիլոյան, 46՛), 11. Սպարտակ Հայրապետյան, 9. Համլետ Մինասյան(22. Յուրի Մարտիրոսյան 86՛), 7. Լևոն Վարդանյան(14. Հարություն Ասատրյան, 76՛), 20. Միսակ Հակոբյան(19. Նարեկ Մանուկյան, 72՛):

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԽԱՂԻՑ

Հարվածներ(դարպասին)՝ 14 – 20(8-10)

Դեղին քարտեր՝ 3-2

Խախտումներ՝ 14-9

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա