Logo

ԵՎՐՈ Մ19. Հայաստանի հավաքականը զիջեց խորվաթներին (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 13.11.2021Հայկական ֆուտբոլ

ԵՎՐՈ Մ19-ի ընտրական մրցաշարի 11-րդ խմբի 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Խորվաթիայի հասակակիցներին:

Մեր ընտրանին առաջին պարտությունը կրեց մրցաշարում՝ մրցակցին զիջելով 0-2 հաշվով: 19-րդ րոպեին հաշիվը բացեց Կառլո Սպելյակը, իսկ 27-րդ րոպեին Մատիա Ֆրիգանը խփեց խորվաթների ու այս խաղի վերջին գնդակը:

Խորվաթիայի Մ19 հավաքականն անցկացրած 2 տուրից հետո իր ակտիվում գրանցել է 6 միավոր, որով մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն է: Հայաստանի Մ19 հավաքականը, որը 1-ին տուրում հաղթել էր շոտլանդացիներին 3-2 հաշվով, 3 միավորով երկրորդն է: Խմբում ընդգրկված է նաև Ջիբրալթարի Մ19 հավաքականը:

Հայաստանի Մ19 հավաքականն իր հաջորդ խաղը կանցկացնի Ջիբրալթարի հասակակիցների հետ նոյեմբերի 16-ին՝ անցկացնելով խմբային փուլի առաջին շրջանում իր վերջին խաղը:

ԵՎՐՈ Մ19. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը խորվաթների դեմ խաղում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա