Logo

ԵՎՐՈ Մ21. Ֆրանսիա – Հայաստան խաղի անցկացման վայրը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 13.10.2021Հայկական ֆուտբոլ
ԵՎՐՈ Մ21. Ֆրանսիա Հայաստան խաղի անցկացման վայրը - ԵՎՐՈ Մ21. Ֆրանսիա - Հայաստան խաղի անցկացման վայրը

Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման H խմբի վեցերորդ տուրում Հայաստանի Մ21 հավաքականը կհյուրընկալվի Ֆրանսիայի ընտրանուն։

ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին Գրենոբլ քաղաքի «Ստադ դե Ալպս» մարզադաշտում, որը տեղավորում է 20068 հանդիսական։

ԵՎՐՈ Մ21-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը H խմբում անցկացրած 5 խաղից հետո եզրափակում է մրցաշարային աղյուսակը վաստակած 3 միավորով: Ֆրանսիայի հավաքականը 4 խաղում վաստակած 10 միավորով միանձնյա առաջատարն է: Խմբում ընդգրկված են նաև Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ֆարերյան կղզիների ու Սերբիայի Մ21 հավաքականները:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա