Logo

ԵՎՐՈ-ում Անգլիայի հերոսներից մեկով հետաքրքրված է «Ռեալը»

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 07.07.2021ՍՊՈՐՏ
gL4Px8BivTae gL4Px8BivTae gL4Px8BivTae gL4Px8BivTae gL4Px8BivTae RiVnu0iCm3AC 1440x 1440x 1440x 1440x 1440x.992 e1625652059629 - ԵՎՐՈ-ում Անգլիայի հերոսներից մեկով հետաքրքրված է «Ռեալը»

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ռահիմ Ստեռլինգը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է հեռանա «Մանչեսթեր Սիթիից»։

The Athletic-ի փոխանցմամբ՝ անգլիացու տրանսֆերը գնելու հեռանկարով հետաքրքրված է «Ռեալը»։ 26-ամյա խաղացողն այդքան էլ գոհ չէ Մանչեսթերում իր կարգավիճակից։ Ստեռլինգի նախկին գործակալ Էյդի Ուորտը հաստատել էր, որ ժամանակին «Արքայական ակումբի» հետ բանակցություններ եղել են։

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ուզում է, որ անգլիացին մնա թիմում։ Նա կարծում է, որ Ստեռլինգն ու Բերնարդու Սիլվան կարող են հաղթահարել իրենց բարկությունն ու նորից բարձր մակարդակով խաղալ ակումբում։

Ստերլինգը ընթացիկ ԵՎՐՈ-ի լավագույն խաղացողներից մեկն է։ Նա 3 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել։

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա