Logo

Եվրոպա լիգա. «Արսենալը» ոչ-ոքի խաղաց, «Ռոման» հաղթեց, արդյունքներ (տեսանյութ)

23:41 / 09.03.2023ՍՊՈՐՏ
Եվրոպայի լիգա-1/8

Եվրոպայի լիգայում մեկնարկել են 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները։

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար Լոնդոնի «Արսենալը» 2-2 հաշվով ավարտեց արտագնա հանդիպումը Լիսաբոնի «Սպորտինգի» հետ:

Անգլիական ակումբի կազմում աչքի ընկավ ֆրանսիացի պաշտպան Ուիլյամ Սալիբան, իսկ տանտերերի ճապոնացի պաշտպան Հիդեմասա Մորիտայի հաշվին գրանցվեց ինքնագոլ: Պորտուգալական ակումբի գոլերը խփեցին պորտուգալացի պաշտպան Գոնսալու Ինասիուն ու հարձակվող Պաուլինյոն:

Հռոմի «Ռոման» սեփական խաղադաշտում 2-0 հաշվով առավելության հասավ իսպանական «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ: Գոլ խփեցին իտալացի հարձակվող Ստեֆան Էլ-Շարավին և ալբանացի պաշտպան Մարաշ Կումբուլյան:

Գերմանական «Բայեր Լևերկուզենը» տանը 2-0 հաշվով առավելության հասավ հունգարական «Ֆերենցվարոշի» նկատմամբ, իսկ գերմանական «Ունիոն Բեռլինն» ու բելգիական «Յունիոն Ռոյալը» խաղացին մարտական ոչ-ոքի՝ 3-3:

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները կկայանան մարտի 16-ին:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի գործող հաղթողը Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» է, որն այս մրցաշրջանում խաղում է Չեմպիոնների լիգայում:

Եվրոպա լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Արսենալ» (Անգլիա)` 2-2 (տեսանյութ)

Գոնսալու Ինասիու, 34, Պաուլինյո, 55 - Ուիլյամ Սալիբա, 22, Հիդեմասա Մորիտա, 62 (ինքնագոլ)

«Ռոմա» (Իտալիա) - «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)՝ 2-0 (տեսանյութ)

Ստեֆան Էլ-Շարավի, 13, Մարաշ Կումբուլյա, 87

«Բայեր Լևերկուզեն» (Գերմանիա) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)` 2-0 (տեսանյութ)

Կերեմ Դեմիրբեյ, 9, Էդմոնդ Տապսոբա, 86

«Ունիոն Բեռլին» (Գերմանիա) - «Ռոյալ Յունիոն» (Բելգիա)` 3-3 (տեսանյութ)

Յոսիպ Յուրանովիչ, 42, Ռոբին Կնոխե, 69, Սվեն Միխել, 89 - Վիկտոր Բոնիֆացե, 28, 72, Յորբե Վերտեսեն, 58

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա