Logo

Եվրոպա լիգա. «Ֆեյենորդը» պարտության մատնեց «Ռոմային»

22:39 / 13.04.2023Ֆուտբոլ
null

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում հոլանդական «Ֆեյենորդը» սեփական խաղադաշտում 1-0 հաշվով առավելության հասավ Հռոմի «Ռոմայի» նկատմամբ:

Հանդիպման միակ գոլը երկրորդ խաղակեսի սկզբնամասում խփեց հոլանդացի կիսապաշտպան Մատս Վիֆերը:

43-րդ րոպեին 11-մետրանոցից վրիպեց իտալական ակումբի իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին:

Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին Հռոմում:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի գործող հաղթողը Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» է, որն այս մրցաշրջանում խաղում էր Չեմպիոնների լիգայում և 1/8 եզրափակիչում պայքարը զիջեց իտալական «Նապոլիին» (0-3, 0-2):

Եվրոպա լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

«Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) - «Ռոմա» (Իտալիա)՝ 1-0 (տեսանյութ)

Մատս Վիֆեր, 54

11-մետրանոցից վրիպում՝ Լորենցո Պելեգրինի («Ռոմա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա