Logo

Եվրոպա լիգա. «Վիլյառեալը», «Ատլետիկը» և «Սպարտան»՝ 1/4 եզրափակչում (տեսանյութ)

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 17.03.2016ՍՊՈՐՏ
Europa League

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում երեք զույգերում պարզ դարձան հաղթողները։

«Վիլյառեալը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթանակ տանելուց հետո Լևերկուզենում կարողացավ պահպանել 0-0 հաշիվը և պայքարից դուրս թողնել «Բայերին»։

«Վալենսիան» սեփական հարկի տակ փորձում էր հետ բերել կորցրածը։ Առաջին խաղում Բիլբաոյի «Ատլետիկը» հաղթել էր 1-0 հաշվով։ Խաղը լավ էր դասավորվում Նևիլի թիմի համար, ու նրանք առաջ անցան հաշվի մեջ երկու գոլով։ Բայց Արից Ադուրիսին հաջողվեց 76-րդ րոպեին խփել այդքան կարևոր մեկ գոլն ու իր թիմին դուրս բերել քառորդ եզրափակիչ։

Իսկ ահա իտալական «Լացիոն» իսկական ֆիասկոյի ենթարկվեց սեփական հարկի տակ՝ զիջելով «Սպարտային» 0-3 հաշվով։ Առաջին հանդիպումը թիմերը 1-1 հաշվով էին ավարտել։

«Բայեր» – «Վիլյառեալ»՝ 0։0

«Վալենսիա» – «Ատլետիկ»՝ 2։1

«Լացիո» – «Սպարտա»՝ 0։3

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա