Logo

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի հանդիպումների անոնս

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 25.02.2016ՍՊՈՐՏ
2276011 w1 - Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի հանդիպումների անոնս
  • Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղ
  • «Լոկոմոտիվ» – «Ֆեներբախչե»
  • «Լոկոմոտիվ», Մոսկվա
  • Փետրվարի 25, 20:00

Խաղից առաջ

Թուրքիայում կայացած առաջին խաղում միակ բանը, որ «Լոկոմոտիվը» կարողացավ առաջադրել «Ֆեներբախչեին», դա Տարասովի մարզաշապիկն էր, որի վրա պատկերված էր ՌԴ նախագահ Պուտինը: Ռուսները պարտվեցին 2-0 հաշվով, ու հիմա հաջորդ փուլի ուղեգիրը «Լոկոմոտիվի» համար պետք է փրկի ոչ թե Պուտինը, այլ իրենք՝ ֆուտբոլիստները:

lok_sno

Մյուս կողմից, «Լոկոմոտիվը» Թուրքիայում իր առաջին խաղն էր անցկացնում 2016թ. և մարզավիճակի խնդիր ուներ, բայց այս մեկ շաբաթվա ընթացքում հասցրած կլինի շտկումներ մտցնել իր խաղի մեջ: Թուրքական Սուպեր լիգի վերջին խաղում «Ֆեներբախչեն» չի կարողացել գնդակ խփել համեստ «Բուրսասփորի» դարպասը, և «Լոկոմոտիվը» պետք փորձի նույնը կրկնել Մոսկվայում, քանի որ հյուրերի մեկ գոլը կարող է վճռել դիմակայության ելքը: Դրան կօգնի նաև այն փաստը, որ «Ֆեներբախչեի» մի շարք առաջատարներ՝ Բան, Դիեգոն, Մարկովիչը, հավանաբար նաև՝ Մեյրելեշը չեն մասնակցի խաղին:

«Ֆեներբախչեին» դժվար է լինելու, քանի որ Մոսկվայում ո՛չ եղանակը, ո՛չ էլ տրիբունաները բարեհաճ չեն լինելու նրանց նկատմամբ: Սակայն չմոռանանք, որ նրանք ունեն Ռոբին վան Պերսի ու այլ աստղեր, որոնք կարող են մեկ րոպեում վերջակետ դնել դիմակայությանը:

Հանդիպմանը չեն մասնակցի

«Լոկոմոտիվ»՝ Դմիտրի Տարասով /որակազրկում/, Ռոման Շիշկին /վնասվածք/
«Ֆեներբախչե»՝ Դիեգո /որակազրկում/, Աբդուլայ Բա /ծնկի վնասվածք/, Լազար Մարկովիչ /վնասվածք/, Ռաուլ Մեյրելեշ /կասկածի տակ/

Միմյանց դեմ

16/02/2016 «Ֆեներբախչե» 2-0 «Լոկոմոտիվ»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա