Logo

Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

09:25 / 12.05.2023Ֆուտբոլ
null

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին:

Եվրոպա լիգայում լավագույնի կոչմանը հավակնում են Իվան Ռակիտիչը («Սևիլիա»), Ֆեդերիկո Գատին («Յուվենտուս»), Նեմանյա Մատիչը («Ռոմա») և Էդմոնդ Տապսոբան («Բայեր Լևերկուզեն»):

Այս ֆուտբոլիստներից միայն իտալացի պաշտպան Գատին էր գոլի հեղինակ դարձել՝ կիսաեզրափակիչի դիմակայության առաջին խաղում գրավելով իսպանական «Սևիլիայի» դարպասը: Թուրինի «Յուվենտուսն» ու «Սևիլիան» 1-1 հաշվով էին ավարտել խաղը, իսկ կիսաեզրափակիչի մյուս դիմակայության առաջին խաղում իտալական «Ռոման» տանը 1-0 հաշվով հաղթել էր գերմանական «Բայերին»:

Կոնֆերենցիաների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար կպայքարեն Սաիդ Բենրահման, Դեկլան Ռայսը (երկուսն էլ՝ «Վեսթ Հեմ»), Անդի Դիուֆը («Բազել») և Քրիստիանո Բիրագին («Ֆիորենտինա»):

Բենրահման «Վեսթ Հեմի» կազմում գոլի հեղինակ էր դարձել Նիդերլանդները ներկայացնող «ԱԶ Ալկմարի» դեմ կիսաեզրափակիչի առաջին խաղում, որում անգլիական ակումբը հաղթել էր 2-1 հաշվով: «Բազելի» ֆուտբոլիստ Դիուֆը գոլ էր խփել իտալական «Ֆիորենտինայի» դեմ արտագնա խաղում, որում շվեյցարական ակումբը հաղթանակ էր կորզել 2-1 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա