Շվեյցարական Նյոն քաղաքում մեկնարկել է Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը: Մրցաշարի խմբերում երկրորդ տեղն զբաղեցրած ութ թիմերը կմրցեն Չեմպիոնների լիգայի խմբերում 3-րդ տեղը գրաված 8 թիմերի հետ: Հաղթողները դուրս կգան հաջորդ փուլ ու կմրցեն ԵԼ-ի խմբերում առաջին տեղը գրաված թիմերի հետ, պարտվողները կլքեն պայքարը:
VNews-ը վիճակահանությունը ներկայացնում էր ուղիղ տեքստային հեռարձակմամբ, իսկ VMedia-ն՝ ուղիղ տեսահեռարձակմամբ:
ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱՅԻ ՓԼԵՅ-ՕՖՖԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Սևիլիա» – «Դինամո Զագրեբ»
«Ատալանտա» – «Օլիմպիակոս»
«Լայպցիգ» – «Ռեալ Սոսյեդադ»
«Բարսելոնա» – «Նապոլի»
«Զենիթ» – «Բետիս»
«Բորուսիա Դորտմունդ» – «Ռեյնջերս»
«Շերիֆ» – «Բրագա»
«Պորտու» – «Լացիո»
Փլեյ-օֆֆի առաջին խաղերը կկայանան փետրվարի 17-ին, պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց:
1/8 եզրափակիչի ուղեգիր են նվաճել «Ցրվենա Զվեզդան», «Այնտրախտը», «Գալաթասարայը», «Բայերը», «Լիոնը», «Մոնակոն», Մոսկվայի «Սպարտակն» ու «Վեսթ Հեմը»: Այս փուլի վիճակահանությունը կկայանա փետրվարի 25-ին Նյոնում: 1/8 եզրափակիչի առաջին խաղերը կկայանան 2022 թվականի մարտի 10-ին, պատասխան խաղերը՝ մարտի 17-ին:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո