Logo

Եվրոպական խաղեր. Մեդալային հաշվարկով առաջատար երկրները

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 30.06.2019ՍՊՈՐՏ
artur aleksanyan 9 - Եվրոպական խաղեր. Մեդալային հաշվարկով առաջատար երկրները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:09

-

-

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտին մոտեցան Եվրոպական երկրորդ խաղերը, որին մասնակցում էին ավելի քան 4000 մարզիկ 50 տարբեր երկրներից 15 օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևերում։ Խաղարկվեց մեդալների 200 հավաքածու։

Հայաստանը այս խաղերում ներկայացնում էր 37 մարզիկ 9 մարզաձևում։ Մեր ներկայացուցիչներից բրոնզե մեդալակիրներ դարձան Արսեն Ղազարյանը (Սամբո), Գոռ Ներեսյանը, Կարեն Տոնականյանը (երկուսն էլ բռնցքամարտ), արծաթե մեդալներով հայրենիք կվերադառնան Դավիթ Գրիգորյանը (սամբո), Կարապետ Չալյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) և Վահագն Դավթյանը (սպորտային մարմնամարզություն), չեմպիոններ հռչակվեցին Տիգրան Կիրակոսյանը (սամբո), Արթուր Հովհաննիսյանը, Հովհաննես Բաչկովը (երկուսն էլ բռնցքամարտ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) և Արթուր Դավթյանը (սպորտային մարմնամարզություն)։

Ներկայացնում ենք մեդալային հաշվարկով առաջատար պետություններին, որտեղ Հայաստանը 11 մեդալով հանգրվանել է 11-րդ տեղում։

N Երկիր ic medal small gold 2x - Եվրոպական խաղեր. Մեդալային հաշվարկով առաջատար երկրները ic medal small silver 2x - Եվրոպական խաղեր. Մեդալային հաշվարկով առաջատար երկրները ic medal small bronze 2x - Եվրոպական խաղեր. Մեդալային հաշվարկով առաջատար երկրները ic medal small total 2x - Եվրոպական խաղեր. Մեդալային հաշվարկով առաջատար երկրները
1․ Ռուսաստան 44 23 42 109
2․ Բելառուս 24 16 29 69
3․ Ուկրաինա 16 17 18 51
4․ Իտալիա 13 15 13 41
5․ Հոլադիա 9 13 7 29
6․ Գերմանիա 7 6 13 26
7․ Վրաստան 6 10 14 30
8․ Ֆրանսիա 6 9 13 28
9․ Մեծ Բրիտանիա 6 9 8 23
10․ Ադրբեջան 5 10 13 28
11․ Հայաստան 5 3 3 11

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա