«Շերիֆի» հետ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան հանդիպումն «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանի 33-րդ խաղն էր եվրագավաթների մրցաշարերում: Նա գերազանցեց Աղվան Մկրտչյանի ռեկորդային ցուցանիշը, որը հայկական ակումբների ֆուտբոլիստներից եվրագավաթներում բոլորից շատ՝ 32 խաղ էր անցկացրել: Իր վերջին խաղը եվրագավաթներում Աղվանն անցկացրել էր 2013թ. հուլիսի 9-ին՝ «Միկայի» կազմում մասնակցելով Չեռնոգորիայի «Ռուդարի» հետ Երևանում կայացած Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպմանը:
Եվրագավաթների մրցաշարերում Արտակ Գրիգորյանի նորամուտը կայացել է 2010թ. հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտում կայացած «Ուլիս» – «Բնեյ Եհուդա» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի խաղում, որում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի: Պատասխան խաղում «Ուլիսը» նվազագույն հաշվով պարտվեց ու դուրս մնաց մրցաշարից:
Հաջորդ երկու մրցաշրջաններում Գրիգորյանն «Ուլիսի» կազմում եվրագավաթներում 2-ական խաղ անցկացրեց, իսկ 2013/14թթ. Եվրոպա լիգայի խաղարկությունում «Գանձասարի» կազմում մասնակցեց ղազախական «Ակտոբեի» հետ կայացած երկու հանդիպումներին:
Մեր ընտրանին.
Եվրագավաթների մրցաշարերում հաջորդ 25 հանդիպումներն Արտակ Գրիգորյանն անցկացրել է «Ալաշկերտում»՝ այդ ցուցանիշով հանդիսանալով թիմի ռեկորդակիրը: «Ալաշկերտի» կազմում եվրագավաթներում առաջին խաղն Արտակն անցկացրել է 2015թ. հուլիսի 2-ին Երևանում շոտլանդական «Սենթ Ջոնսթոնի» հետ կայացած Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի մրցավեճում:
VNews.am-ը ներկայացնում է եվրագավաթներում 20 և ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստների ցանկը՝ նշելով տարբեր մրցաշարերում հանդիպումների քանակը:
Ֆուտբոլիստներ | ՉԼ | ԵԼ (ՈՒԳ) | ԳԳ | ԻԳ | ԿԼ | ԸՆԴ |
1. Արտակ Գրիգորյան | 10 | 19 | – | – | 4 | 33 |
2. Աղվան Մկրտչյան | 20 | 12 | – | – | – | 32 |
3. Տիգրան Դավթյան | 5 | 22 | – | 4 | – | 31 |
4. Տարոն Ոսկանյան | 7 | 17 | – | – | 4 | 28 |
5. Ռաֆայել Նազարյան | 17 | 2 | 5 | 3 | – | 27 |
6. Սարգիս Հովսեփյան | 22 | 4 | – | – | – | 26 |
7. Արտակ Եդիգարյան | 15 | 8 | – | – | 3 | 26 |
8. Արթուր Յուսպաշյան | 12 | 13 | – | – | – | 25 |
9. Արթուր Եդիգարյան | 16 | 6 | – | – | – | 22 |
10. Գագիկ Դաղբաշյան | 8 | 13 | – | – | – | 21 |
11. Ալեքսանդր Թադևոսյան | 11 | 8 | – | 2 | – | 21 |
12. Կարեն Ալեքսանյան | 7 | 10 | – | 4 | – | 21 |
13. Գևորգ Կասպարով | 9 | 12 | – | – | – | 21 |
14. Կարեն Մուրադյան | 8 | 10 | – | – | 3 | 21 |
15. Հովհաննես Թահմազյան | 2 | 14 | – | 4 | – | 20 |
16. Կարեն Սիմոնյան | 3 | 13 | – | 4 | – | 20 |
17. Հրայր Մկոյան | – | 15 | – | 2 | 3 | 20 |
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո