
- Եվրոպայի լիգա՝ Կիսաեզրափակիչ
- «Վիլյառեալ»-Լիվերպուլ»
- Մարզադաշտ՝ Վիլյառեալ. «Կամպ էլ Մադրիգալ»
- Մեկնարկը՝ 23:05
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում «Լիվերպուլը» արտագնա խաղում կհանդիպի «Լիվերպուլի» հետ: «Վիլյառեալը» ընթացիկ մրցաշրջանում վստահ ելույթներ է ունենում և՛ Իսպանիայի առաջնությունում, և՛ Եվրոպա լիգայում: ԵԼ-ում իսպանական թիմը պարտություն չի կրել և մեծ խոչընդոտ է «Լիվերպուլի» ճանապարհին: Սակայն Յուգեն Կլոպի թիմը անելու է անհնարին, որպեսզի «Կարմիրների» համար 2015/16 մրցաշրջանը չհամալրի ձախողված մրցաշրջանների վերջին տարիների ցուցակը: Անգլիական թիմը մեծ կամք ցույց տվեց Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում և նվաճեց 1/2 եզրափակչի ուղեգիրը հանդիպման վերջին րոպեներին:
- Եվրոպայի լիգա՝ Կիսաեզրափակիչ
- «Շախտյոր Դոնեցկ»-«Սևիլյա»
- Մարզադաշտ՝ Դոնեցկ. Լ՛վիվ Արենա
- Մեկնարկը՝ 23:05
Դոնեցկի «Շախտյորը» Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում կհանդիպի առաջնության գործող և կրկնակի չեմպիոն «Սևիլայի» հետ: «Սևիլյան», ի տարբերություն, նախորդ տարիների փայլուն և անխոչընդոտ հանդիպումներ չի անցկացնում Եվրոպա լիգայում: Սակայն «Շախտյորի» դեմ ոչ-ոքի խաղալու կամ նվազագույն հաշվով հաղթելու դեպքում, նրանք կմեծացնեն իրենց շանսերը՝ դառնալու եվրոպական միակ թիմը, որը նվաճում է ԵԼ-ի գավաթը 3 տարի անընդմեջ: Բայց ուկրաինական թիմը մարտական է տրամադրված, քանի որ սա «Շախտյորի» ֆուտբոլիստների միակ հնարավորությունն է Ուկրաինայի առաջնությունում անհաջող մրցաշրջանը քողարկելու համար: