Logo

Եվս մեկ անգլիական ակումբ միացել է Դե Յոնգի տրանսֆերային պայքարին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
16:00 / 02.07.2022ՍՊՈՐՏ
null

«Չելսին» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով։

«Կապույտներն» ուշադրությամբ հետևում են ֆուտբոլիստի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության գործընթացի զարգացումներին։ Կողմերն այս պահին քննարկում են անհատական պայմանագրի մանրամասները։

Եթե ֆուտբոլիստի տեղափոխությունը Մանչեսթեր ձախողվի, «Չելսին» պատրաստ կլինի նրան պայմանագիր առաջարկել՝ հաղորդում է The Guardian-ը։ Ի տարբերություն «Մանչեսթեր Յունայթեդի»՝ լոնդոնյան ակումբը հաջորդ մրցաշրջանում խաղալու է Չեմպիոնների լիգայում, ինչը կարող է ազդել Դե Յոնգի որոշման վրա։

Ավարտված մրցաշրջանում Դե Յոնգը «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 46 հանդիպման, որոնցում խփել է 4 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա