Logo

Եվս մեկ անգլիական գրանդ միացել է Օբամեյանգի տրանսֆերի համար պայքարին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
09:30 / 27.08.2022ՍՊՈՐՏ
null

Կատալոնական «Բարսելոնայի» գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը հետաքրքրել է ևս մեկ անգլիական գրանդի՝ «Մանչեսթեր Յունայթեդին», հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։

«Կարմիր Սատանաները» 33-ամյա ֆուտբոլիստին հարձակման գիծն ուժեղացնելու հիմնական թեկնածուն են համարում և հույս ունեն, որ գործարքն ավարտին կհասցնեն ուրբաթ։

Միևնույն ժամանակ, գաբոնցու ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին», որին այդպես էլ չի հաջողվում տեղափոխության հարցում համաձայնության հասնել «Բարսելոնայի» հետ։

Օբամեյանգը «Բարսելոնա» է տեղափոխվել 2022 թվականի հունվարին՝ ազատ գործակալի կարգավիճակում։ 2018 թվականի հունվարից նա խաղում էր Լոնդոնի «Արսենալում»։

Իսպանիայիում հարձակվողը մասնակցել է 24 խաղի, խփել 13 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա