Logo

Եվս մեկ թոփ հարձակվող՝ «Արսենալի» դիտակետում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:36 / 13.04.2022ՍՊՈՐՏ
Alvaro  Morata

Ըստ իտալական մի շարք աղբյուրների՝ Ալվարո Մորատան ցանկանում է մնալ «Յուվենտուսում», իսկ Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է 30 միլիոն եվրո առաջարկել՝ իսպանացի հարձակվողին ձեռք բերելու համար:

Մորատայի վարձակալության պայմանագիրը թուրինյան ակումբի հետ կավարտվի ամռանը, սակայն «Յուվենտուսը» չի շտապում ակտիվացնել հարձակվողի տրանսֆերային իրավունքը գնելու պայմանագրային կետը:

 «Ծեր սինյորան» արդեն 20 միլիոն եվրո է վճարել մադրիդյան գրանդին վարձակալության պայմանագրի համար: Եվս 15 միլիոն եվրո թուրինցիներն առաջարկում են ամբողջական տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար:

Corriere dello Sport-ը և SportMediaset-ը հայտնում են, որ «Արսենալը» պատրաստ է Մադրիդի «Ատլետիկոյին» առաջարկել 30 միլիոն եվրո՝ ամռանը Մորատային ձեռք բերելու համար: 29-ամյա խաղացողը ցանկանում է մնալ Թուրինում, բայց գիտակցում է, որ իտալական ակումբում իր ապագան պայմանավորված է հենց թիմի որոշումով:

«Յուվենտուսը» փորձում է ավելի ցածր գնի շուրջ բանակցել «Ատլետիկոյի» հետ, սակայն մադրիդյան ակումբը չի շտապում համաձայնության գալ, հատկապես 30-35 միլիոն եվրոյից ցածր գումարի շուրջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» ցանկանում է ամռանը ձեռք բերել Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա