Logo

Կլոպ. «Եղունգներս ամբողջությամբ ոչնչացան 11-մետրանոց հարվածաշարի ընթացքում»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
13:01 / 15.05.2022ՍՊՈՐՏ
null

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ամփոփել է «Չելսիի» դեմ գավաթային եզրափակիչը:

«Սա հանճարեղ, անհավանական ու չափազանց լարված խաղ էր: Նրանք նույնպես կարող էին հաղթել, քանի որ թիմերի միջև տարբերությունը չնչին էր: 11-մետրանոց հարվածաշարը շատ նյարդային ընթացք ունեցավ. եղունգներս ամբողջությամբ ոչնչացան: Հիմա հաղթանակը վայելելու ժամանակն է»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC-ն: 

Հիշեցնենք, որ մերսիսայդցիները պատմության մեջ 8-րդ անգամ նվաճեցին Անգլիայի գավաթը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա