Logo

Ֆաբիու Վիեյրան տեղափոխվում է «Արսենալ»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:07 / 17.06.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Ֆաբիու Վիեյրա

«Պորտուի» 22-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆաբիու Վիեյրան տեղափոխվում է Լոնդոնի «Արսենալ»՝ տեղեկանում ենք պորտուգալական ակումբի պաշտոնական կայքից: Խաղացողը կժամանի Անգլիա, բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի «զինագործների» հետ։

Գործարքը կարժենա 40 միլիոն եվրո: Հետագայում պորտուգալական ակումբը կարող է ևս 5 միլիոն եվրո բոնուս ստանալ:

«Պորտուի» սանի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»:

2021/2022 մրցաշրջանում Վիեյրան «Պորտուի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում, խփել 7 գոլ, կատարել 16 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա