Logo

Ֆաբրեգաս․ «Ալոնսոն աղաչում էր «Լիվերպուլից» տեղափոխվել «Արսենալ»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 24.03.2020ՍՊՈՐՏ
1585059291 Cesc Fabregas says Xabi Alonso begged everyone to join Arsenal 1170x630 1 - Ֆաբրեգաս․ «Ալոնսոն աղաչում էր «Լիվերպուլից» տեղափոխվել «Արսենալ»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:04

-

-

«Արսենալի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, որը ներկայումս հանդես է գալիս «Մոնակոյում», պատմել է, թե Իսպանիայի հավաքականում իր նախկին թիմակից Խաբի Ալոնսոն 2009 թվականին ինչպես կարող էր «Լիվերպուլից» տեղափոխվել լոնդոնյան ակումբ:

«Ես ամբողջ ամառվա ընթացքում հեռախոսով զրուցել եմ Խաբիի հետ: Նա շատ էր ցանկանում տեղափոխվել «Արսենալ»՝ բառացիորեն աղաչելով բոլորին այդ մասին: Նա իսկապես ցանկանում էր միանալ «Արսենալին», ես ամբողջ ուժով փորձում էի նպաստել դրան, ուստի քննարկել էի հարցն անհրաժեշտ մարդկանց հետ, հայտնել իմ կարծիքը: Կարծում էի, որ Ալոնսոն ֆանտաստիկ ձեռքբերում կդառնար «զինագործների» համար:

Ես հիասթափված էի եզրափակիչ գործողության բացակայությունից, որը կօգներ ավարտելու գործարքը: Անձամբ ֆուտբոլիստը շատ էր ցանկանում տեղափոխվել, այդ տրանսֆերը կազմակերպելը հեշտ էր: Սակայն ես տնօրեն չեմ, ամեն ինչ դիտարկում եմ խաղացողի տեսանկյունից: Հիշում եմ, որ ամբողջ արձակուրդի ընթացքում խոսում էի Խաբիի հետ: Նա գրում էր ինձ, հարցնում․ «Ի՞նչ է կատարվում»: Վատ է, որ տեղափոխությունը տեղի չունեցավ: Կարծում եմ՝ նա ստեղծված էր «Արսենալի» համար»,- Ֆաբրեգասի խոսքերը մեջբերում է Arsecast-ը:

Հիշեցնենք, որ Ալոնսոն այդ տարի «Լիվերպուլից» տեղափոխվել էր Մադրիդի «Ռեալ», որտեղ հանդես եկել մինչև 2014թ․: Իսպանացի կիսապաշտպանն «Արքայական ակումբի» կազմում մեկական անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և սուպերգավաթակիր, 2 անգամ՝ գավաթակիր, մեկ անգամ էլ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:

4 օրվա մենություն. Ֆաբրեգասի առավոտյան զավեշտալի ողջույնը հարևաններին (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա