Logo

Ֆաբրեգասն իր ապագայի հարցում հստակ դիրքորոշում ունի

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:39 / 13.05.2022ՍՊՈՐՏ
null

Սեսկ Ֆաբրեգասն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Մոնակոն»։

35-ամյա կիսապաշտպանը հավաստիացրել է, որ նոր պայմանագիր չի կնքի մոնեգասկյան ակումբի հետ և ամռանը կդառնա ազատ գործակալ։

«Իմ ու «Մոնակոյի» միջև վստահաբար ամեն ինչ ավարտված է։ Պայմանագրի ժամկետը հունիսին ավարտվում է, և ես հեռանում եմ։ Այս տարին ոչ միայն վատագույնն էր իմ կարիերայում, այլ նաև կյանքում, քանի որ, եթե ես չեմ կարողանում ֆուտբոլից գոհ լինել, ապա կյանքից նույնպես չեմ կարող։

Այս տարին հոգեբանորեն շատ ծանր ստացվեց ինձ համար»,- SoFoot-ը մեջբերում է իսպանացու խոսքը։

Ֆաբրեգասը վնասվածքի պատճառով անցյալ տարվա սեպտեմբերից խաղադաշտ դուրս չի եկել։ Նա պետք է ապրիլին խաղադաշտ վերադառնար, բայց ևս մեկ վնասվածք ստացավ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա