Logo

Ֆաբրեգասն ասել է՝ ինչու է «Արսենալը» գերադասել «Մանչեսթեր Յունայթեդից»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 24.05.2020ՍՊՈՐՏ
Ֆաբրեգասն ասել է՝ ինչու է «Արսենալը» գերադասել «Մանչեսթեր Յունայթեդից» - Ֆաբրեգասն ասել է՝ ինչու է «Արսենալը» գերադասել «Մանչեսթեր Յունայթեդից»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:02

-

-

«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը պատմել է՝ ինչպես է 15 տարեկանում հայտնվել «Արսենալի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։

«Մի անգամ «Արսենալի» սկաուտը եկել էր ընտանիքիս հետ բանակցելու։ Նա ուզում էր նաև մի քանի բան քննարկել ինձ հետ։ Նա պնդում էր, որ ես ստեղծված եմ «Արսենալի» ու Անգլիայի Պրեմիեր լիգայի համար։

Հենց նույն ժամանակ իմ ծառայություններով հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ամռանը ես գնացի և՛ Լոնդոն, և՛ Մանչեսթեր։ Հունիսի կեսն էր, բոլորն արձակուրդում էին։ Արսեն Վենգերը մասնավոր ինքնաթիռով ժամանեց Փարիզից, որպեսզի ինձ հետ հանդիպի։

Դա ապշեցրեց ինձ։ Ես միայն 15 տարեկան էի։ Ես ոչ ոք էի, բայց նա ընդհատեց իր արձակուրդը՝ ինձ հետ հանդիպելու համար։ Մենք զրուցեցինք, շրջեցինք մարզաբազայով։ Ես ուղղակի սիրահարվեցի այդ ծրագրին»,- Goal-ը փոխանցում է Ֆաբրեգասի խոսքը։

Արսեն Վենգերը խոսել է «Արսենալ» հնարավոր վերադարձի մասին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա