Logo

Ֆաբրեգասը բացահայտել է՝ որն էր Ալոնսոյի «սրտի ակումբը»՝ «Ռեալ» տեղափոխվելուց առաջ

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 25.03.2020ՍՊՈՐՏ
0 Spain v Honduras Group H 2010 FIFA World Cup - Ֆաբրեգասը բացահայտել է՝ որն էր Ալոնսոյի «սրտի ակումբը»՝ «Ռեալ» տեղափոխվելուց առաջ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:04

-

-

«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը պատմել է, որ 2009 թվականին Իսպանիայի հավաքականում իր թիմակից Խաբի Ալոնսոն մոտ էր «Արսենալ» տեղափոխությանը, որտեղ այդ ժամանակ հանդես էր գալիս հենց ինքը:

«Ես հեռախոսազրույցներ էի ունենաում Խաբիի հետ. նա այդ ժամանակ «Լիվերպուլում» էր խաղում: Նա մեռնում էր «Արսենալ» տեղափոխվելու ցանկությունից: Անկեղծ ասած՝ ամեն ինչ անում էի, որ նա տեղափոխվեր մեզ մոտ, նույնիսկ խոսել եմ ակումբի ղեկավարության հետ:

Նրա հետ ամբողջ ամռանը զրուցեցի, բայց հետո նա զանգահարեց ու ասաց՝ ինչ է կատարվում: Ինձ համար ցավալի էր, որ նա չտեղափոխվեց «Արսենալ». կարծում էի, որ նա ծնված էր հենց «Արսենալում» խաղալու համար», – ասել է Ֆաբրեգասը Arseblog-ի պոդկաստի ժամանակ:

Ալոնսոն 2009 թվականին տեղափոխվեց «Ռեալ»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա