Logo

Ֆաբրեգասը պատրաստվում է ավարտել մարզական կարիերան

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:15 / 25.04.2022ՍՊՈՐՏ
Սեսկ Ֆաբրեգաս

«Մոնակոյի» 34-ամյա կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կավարտի մարզական կարիերան այս մրցաշրջանի ավարտից հետո՝ հայտնում է Get French Football News-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացին վնասվածք է ստացել «Մոնակո-2»-ի կազմում անցկացրած խաղում և կարող է այլևս խաղադաշտ դուրս չգալ ընթացիկ մրցաշրջանում: Ֆրանսիական ակումբի ղեկավարությունը մտադիր չէ երկարաձգել ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը, որը կավարտվի հունիսին:

Այս մրցաշրջանում Ֆաբրեգասն անցկացրել է 5 հանդիպում, որոնցում գոլ և ասիստ չի գրանցել: «Մոնակոյի» կազմում կիսապաշտպանը 4-րդ մրցաշրջանն է անցկացնում: Նախկինում նա պաշտպանել է «Արսենալի», «Բարսելոնայի» և «Չելսիի» մարզական պատիվը։

Ֆաբրեգասն Իսպանիայի չեմպիոն է, Անգլիայի կրկնակի չեմպիոն, ինչպես նաև Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա