Logo

ՄՅՈՒ-ի դիրքորոշումը Ռոնալդուի վերաբերյալ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
13:01 / 26.06.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում վաճառել Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային իրավունքը:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ «կարմիր սատանաների» ղեկավարությունն ու մարզչական շտաբը պորտուգալացուն համարում են անձեռնմխելի խաղացող և չեն պատրաստվում դիտարկել նրա տրանսֆերի վերաբերյալ որևէ առաջարկ:

Ավելի վաղ տեղեկություն կար, թե «Չելսիի» նոր սեփականատեր Տոդ Բոելին հանդիպել է Կրիշտիանուի գործակալ Ժորժե Մենդեշի հետ: Նշվում էր նաև, որ Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան»:

2021/22 մրցաշրջանում մանչեսթերյան գրանդի կազմում 37-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 39 հանդիպում, խփել 24 գոլ ու կատարել 3 ասիստ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա