Logo

Ֆանտաստիկ Տիգրան Բարսեղյան. Հայաստանի հավաքականի հարձակվողը գոլ խփեց և 2 ասիստ կատարեց (տեսանյութ)

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 02.07.2021Հայկական ֆուտբոլ
tigran barseghyan - Ֆանտաստիկ Տիգրան Բարսեղյան. Հայաստանի հավաքականի հարձակվողը գոլ խփեց և 2 ասիստ կատարեց (տեսանյութ)

Ղազախստանի Պրեմիեր լիգայի է 19-րդ տուրում կայացել է «Աստանա» – «Շախտյոր Կարագանդա» հանդիպումը: Տանտերերն առավելության են հասել 4:3 հաշվով:

Առաջին խաղակեսում «Աստանայի» երկու գոլերը գրանցվել են Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի փոխանցումներից հետո:

6-րդ րոպեին Տիգրանի եզրային փոխանցումից հետո հաշիվը բացել է Մաքս Էբոնգը: 20 րոպե անց Բարսեղյանը ֆանտաստիկ խաղ է ցուցադրել: Սեփական տուգանային հրապարակի մատույցներից սկսված հակագրոհը զարգացրել է Բարսեղյանը, հասել է մրցակցի տուգանային հրապարակ, շրջանցել պաշտպանին, ապա մեկ հպումով ձեռնունայն է թողել երեք մրցակցի և փոխանցում է կատարել Վալրիու Չուպերկային, որը հարմար դիրքից գրավել է դարպասը:

77-րդ րոպեին հեռահար հարվածով Բարսեղյանն ինքն է գոլ խփել, որը հաղթական է դարձել:

Հաղթանակի շնորհիվ «Աստանան» վաստակեց 41 միավոր և վերադարձավ առաջին հորիզոնական:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա