Logo

«Ֆասթ Կրեդիտ»-ի աջակցությամբ կհրատարակվի «Սասնա ծռեր» էպոսի նոր համահավաք բնագիրը

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:30 / 04.07.2022Հեղինակներ
null

Ազգային էպոսները մշակութային հուշարձաններ են, որոնք ուղեկցում են ազգին իր պատմության ընթացքում և հիշեցնում, թե ինչ է դնում հայրենիք հասկացության մեջ տվյալ ժողովուրդը: «Սասնա ծռեր» ազգային դյուցազներգությունը դասվում է աշխարհի լավագույն էպոսների շարքին: Այն աչքի է ընկնում իր հայրենասիրական բովանդակությամբ, խաղաղասիրական ու դեմոկրատական գաղափարախոսությամբ:

«Ֆասթ Կրեդիտ»-ի աջակցությամբ և «Անտարես» հրատարակչության նախաձեռնությամբ կկազմվի ու կհրատարակվի «Սասնա ծռեր»  էպոսի նոր համահավաք բնագիրը: Էպոսի համահավաք բնագրերի ու գրական մշակումների շնորհիվ հայ ժողովրդի ազգային էպոսը շարունակում է իր գրավոր կյանքը:

«Ֆասթ Կրեդիտ»-ը և ընկերության հիմնադիրներ Վահե և Վիգեն Բադալյան եղբայրները կարևորում են նմանատիպ նախաձեռնությունները և աջակցում դրանց կյանքի կոչմանը:  

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա