Logo

Fastex ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» - ԲԿՄԱ խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում

23:09 / 15.04.2023Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մրցեց ԲԿՄԱ-ի հետ և հաղթեց 2-1 հաշվով:

Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմի կազմում գոլով աչքի ընկան նիգերիացի եզրային հարձակվող Տետոն Ենեն ու կոլումբացի պաշտպան Ջունիոր Խուլիոն, իսկ ԲԿՄԱ-ի միակ գոլը խփեց 19-ամյա պաշտպան Ռուբեն Աբրահամյանը:

«Արարատ-Արմենիան» 62 միավորով երկրորդն է, նույնքան միավոր ունի նաև մեկ խաղ պակաս անցկացրած «Ուրարտուն»: ԲԿՄԱ-ն 17 միավորով վերջին՝ 10-րդ տեղում է:

VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը պատրաստել է հանդիպման ֆոտոշարքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա